Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 5-րդ տուրի «Ուրարտու»-«Էրեբունի» հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 107-89 հաշվով:
Խաղում ամենաարդյունավետը «Ուրարտուից» Լոգան Պրիմերանոն էր՝ վաստակած 36 միավորով: Նա 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում:
Բոլոր քառորդներում հաղթեց Միքայել Պողոսյանի թիմը: Նոր մրցաշրջանում «Ուրարտուն» տոնեց 5-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ «Էրեբունին» կրեց չորրորդ պարտությունը: