Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը,հաշվի առնելով «Ալաշկերտ» ՖԱ-ի 4 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները,VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ հոկտեմբերի 30-ն նշանակված 10-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է։
Հանդիպումը պետք է կայանար այսօր՝ հոկտեմբերի 30-ին ժամը 15:00-ին: