«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին 35-րդ գոլային փոխանցումն արեց Չեմպիոնների լիգայում՝ երեկ «Յուվենտուսի» դեմ կայացած խաղում (2-0) ասիստ անելով Ուսման Դեմբելեին:
Ինչպես հաղորդում է Opta-ն՝ այդ ցուցանիշով արգենտինացին զիջում է միայն «Յուվեի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն իր ակտիվում 38 արդյունավետ փոխանցում ունի ՉԼ-ում:
ՉԼ լավագույն ռմբարկուների ցուցակում Մեսսին 116 գոլով 2-րդն է, 1-ինը պորտուգալացին է 130 գոլով: