Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը տեսաուղերձ է հղել ինստագրամի իր էջում.
«Բարև ձեզ հարգելի ընկերներ: Ես գտնվում եմ Արցախում՝ Ստեփանակերտում, որը ամեն վայրկյան հրթիռակոծվում է և այդ պատճառով շատ մարդիկ դարձել են անտուն: Դրա համար մենք կազմակերպել ենք աջակցություն: Համոզված եմ, որ միասին մենք կարող ենք օգնել կարիքավորներին»,-գրել է Հարությունյանն ու նշել իր բանկային հաշվեհամարը:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը այս օրերին Արցախում է MMA-ի մարտիկ Էդուարդ Վարդանյանի հետ:
Տեսանյութն՝ այստեղ: