Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Մարիո Բալոտելիի կարիերայի մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Ցավում եմ այդ տղայի համար: 30 տարեկան ֆուտբոլիստը չի կարող հասունության նման ցածր մակարդակ ունենալ:
Նա կարող էր մեծ հաջողությունների հասնել, բայց…
Սիրում եմ Մարիոյին. հույս ունեմ, որ նրա կարիերան կշարունակվի»:
Հիշեցնենք, որ Բալոտելին վերջերս հեռացավ «Բրեշիայից» և այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի: