«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կելինին վերադարձել է մարզումներին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թուրինյան ակումբի ավագն այսօր մարզվել է ընդհանուր խմբում:
Ամենայն հավանականությամբ, Կելինին կմասնակցի նոյեմբերի 1-ին կայանալիք «Սպեցիայի» հետ խաղին: