«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոն մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:
23-ամյա Սանոգոն երևանյան ակումբին միացել է 2019 թվականի ամռանը: Նա մասնակցել է 46 խաղի՝ դառնալով 3 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: