VBet ՀՊԼ-ի 10-րդ տուրում «Լոռին» ընդունել էր «Ուրարտուին» ու միավորներ կորզեց առաջատարից: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
Հանդիպման 2-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց «Լոռիի» նախկին ֆուտբոլիստ Ջոել Դեսիրեն, իսկ շատ չանցած՝ 16-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Ալեքսիսը:
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին:
«Ուրարտուն» այս խաղից հետո 14 միավորով շարունակում է գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Լոռին» 10 միավորով 5-րդն է: