ՈւԵՖԱ-ն ներկայացրել է նախորդ մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստներին:
Նախորդ մրցաշրջանում ամենաարագը վազել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն: «Բավարիայի» հետ եզրափակիչ խաղում 21-ամյա ֆուտբոլիստը վազել է (33,98) կմ/ժ արագությամբ: Երկրորդ տեղում «Լայպցիգի» պաշտպան Լուկաս Կլոստերմանն է (33,82), իսկ եռյակը եզրափակում է «Ատալանտայի» պաշտպան Հանս Հատեբուրը (33,71):