«Լիվերպուլի» պաշտպան Ֆաբինյոն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Միդտիլանի» դեմ խաղում (2-0): Այս մասին հայտարարել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Իհարկե, պետք է սպասել հետազոտման արդյունքներին: Այժմ հարցական է, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգնման համար: Հիմա մեկ շաբաթ բացակայությունը նշանակում է բաց թողնել երեք հանդիպում, 10 օրը ` 4 հանդիպում, 14 օրը` յոթ խաղ և այլն»,-ասել է Կլոպը: