Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում այսօր Դորտմունդի «Բորուսիան» ընդունելու է «Զենիթին»:
Ռուսական թիմը լուրջ կորուստներ ունի կարևոր խաղից առաջ: Ծնկի վնասվածքի պատճառով 2-3 շաբաթով շարքից դուրս է մնացել Մալկոմը: Խաղին չի մասնակցի նաև Սարդար Ազմունը: Իրանցու մոտ անգինա է հաստատվել:
Առաջին տուրում «Բորուսիան» պարտվեց «Լացիոյին», իսկ «Զենիթը»՝ «Բրյուգեին»: