Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բիրմինգեմը» ցանկանում է իր կազմում տեսնել «Միլանի» նախկին հարձակվող Ալեշանդրո Պատոյին, տեղեկացնում է Globo-ն:
Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
Հիշեցնենք, որ Պատոն ազատ գործակալ է, քանի որ հեռացել է բրազիլական «Սան Պաուլո» ակումբից:
Հավելենք, որ 31-ամյա հարձակվողը 33 հանդիպման է մասնակցել և դարձել ՝ 9 գոլի հեղինակ: