ԱՊԼ-ի 6-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Բարնլիին»:
«Տոտենհեմն» ուներ տարածքային առավելություն, բայց միայն այդքանը: Խաղում վճռորոշ դարձավ խփված մեկ գնդակը: 76-րդ րոպեին Հարի Քեյնի փոխանցումից հետո Մոուրինյոյի թիմին 3 միավոր պարգևեց կորեացի Սոնը՝ նոր առաջնությունում խփած գոլերի թիվը հասցնելով 8-ի:
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 11 միավոր ու այս պահին 5-րդ հորիզոնականում է, իսկ «Բարնլին» 1 միավորով 18-րդ տեղում է: