Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն խոսել է ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրում «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Մեր ակումբում պատմությունն ու ավանդույթները բարձր են գնահատվում, բայց դրանք մեզ չեն օգնի։ Մենք բացառապես առաջիկա խաղի վրա ենք կենտրոնացած։ «Ռեալը» բարձրակարգ խաղացողներ շատ ունի։ Շատ դժվար խաղ է լինելու։
«Ինտերի» հետ խաղում չափազանց երկար հարգանք ցույց տվեցինք մրցակցի նկատմամբ։ Բայց այդ խաղից շատ լավ բաներ կարող ենք քաղել։ Դա մեզ կարող է օգնել վաղը դրական արդյունքի հասնելու գործում։
Ինձ համար մեծ պատիվ է Զինեդին Զիդանի պես մարզչին ու նման բարձրակարգ խաղացողներին դիմակայելը։ Զիդանը մեծ փորձ ունի ու միշտ սառնասիրտ է»,- Ռոզեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Բորուսիա Մ»-«Ռեալ» խաղը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 27-ին Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։