Opta Paolo-ի հաղորդմամբ, Ստեֆանո Պիլոլիի «Միլանը» 11 խաղում անընդմեջ դարձել է 2 և ավելի գոլի հեղինակ, ինչն արդյունավետության նոր ռեկորդ է 1959 թ-ից ի վեր:
Երեկ կայացած Ա սերիայի հերթական տուրում «Միլանը» սեփական հարկի տակ չկարողացավ պահել հաղթական հաշիվը՝ 3-3:
5 խաղից հետո միլանյան թիմը 13 միավորով միանձյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ա սերիայի շրջանակում «Միլանն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի մեկին՝ հյուրընկալվելով «Ուդինեզեին»: