ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ 50-ամյա Ինֆանտինոն իրեն բավական լավ է զգում և այժմ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որը կտևի առնվազն 10 օր:
ՖԻՖԱ-ն առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթել Ինֆանտինոյին: