Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Իսկոյի՝ քիչ խաղաժամանակ ստանալու դժգոհությունը.
«Դրանք ամբիցիաներ են: Նա ցանկանում է խաղալ, և բոլորն են այդպես: Դա լավ է: Նրանք պետք է պատրաստ լինեն մտնել խաղադաշտ այն պահին, երբ կգա նրանց հերթը: Այս թիմում միշտ է այդպես եղել»,-ասել է Զիդանը:
Հիշեցնենք՝ Իսկոն դժգոհել էր, որ շուտ է փոխարինվում կամ ուշ է փոխարինման մտնում: