Մյունխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մատիաս Գինտերը կիսվել է ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում կայանալիք «Ռեալի» դեմ խաղից սպասումներով.
«Չեմ կարծում, որ ինչ-որ նորություն կարող եմ ասել Բենզեմայի մասին: Նա թոփ հարձակվող է արդեն մի քանի տարի: Նրան դժվար է հսկել, բայց կարծում եմ, որ մենք ամբողջ կազմով կարող ենք «փակել» Բենզեմային»,-ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Գինտերը:
«Բորուսիա»-«Ռեալ» խաղը կկայանա այսօր ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Ռեալը» պարտվել է, իսկ «Բորուսիան» ոչ-ոքի է խաղացել «Ւնտերի» հետ: