«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մտադիր է պահել իր դիրքն ակումբում։ Այս մասին հայտարարվել է այսօր «Կամպ Նոուում» կայացած տնօրենների ժողովի ժամանակ։ Այս մասին գրում է Football Espana-ն։
Նշվում է, որ Բարտոմեուն չի պատրաստվում հեռանալ «Բարսելոնայից» ու սպասում է Կատալոնիայի քաղպաշտպանության ծառայության վերջնական դիրքորոշմանը (PROCICAT), որից կախված նոյեմբերի 1-ին ու 2-ին ակումբի անդամները կքվեարկեն նրա՝ պաշտոնում մնալ-չմնալու համար։