ՊՍԺ-ն հետաքրքրված է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Զիդանին տեսնելու հնարավորությամբ։
Փարիզյան ակումբի ներկայացուցիչները վերջին շաբաթներին կապ են հաստատել «Ռեալի» մարզչի հետ։ Այս մասին հաղորդում է Okdiario-ի խմբագիր Ինդան El Chiringuito-ի եթերում։
48-ամյա մասնագետը «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնին էր վերադարձել 2019-ին՝ 2020-ին հաղթելով Իսպանիայի առաջնությունը։