Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Էդեն Ազարին՝ ՉԼ-ի առաջիկա խաղի հայտացուցակում ընդգրկելու փաստը.
«Ազարը մարզվում է ընդհանուր խմբի հետ, և դա նշանակում է, որ նա պատրաստ է խաղալու: Սա շատ լավ նորություն է, և մենք անչափ ուրախ ենք այդ առիթով: Դեռ պետք է հասկանանք, թե ինչպես նրան օգտագործենք առաջիկա խաղում»,-ասել է Զիդանը:
ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում «Ռեալն» այսօր կհյուրընկալվի Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Առաջին տուրում Արքայական թիմը սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվել է Դոնեցկի «Շախտյորին»: