Իտալիայի Սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հերթական անգամ քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին, ում մոտ հաստատվել էր Covid-19:
Քաղաքական գործչի կարծիքով, հոկտեմբերի սկզբին պորտուգալացին չպետք է միանար Պորտուգալիայի հավաքականին, որտեղ նրա մոտ հաստատվեց վարակը: Սպադաֆորայի կարծիքով, Ռոնալդուն պետք է Թուրինում ինքնամեկուսանար:
«Լքելով Թուրինը, Ռոնալդուն խախտում է թույլ տվել: Այս պահին ընթանում է հետաքննություն, իրականացվում են փաստահավաքման աշխատանքներ»,-ասել է նախարարը: