Ֆուտբոլի Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Գանձասար-Կապանը» ընդունել էր «Ուրարտուին»:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում Գրիգորյանի թիմը երկու գնդակ խփեց եւ ապահովեց հաղթանակը: 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կոբզարը, իսկ գոլերը խփեցին և առաջնության լավագույն ռմբարկուն Ջոնել Դեսիրեն:
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» ունի 13 միավոր ու միանձնյա առաջատարն է, իսկ «Գանձասար-Կապանը» 7 միավորով նահանջեց 8-րդ հորիզոնական: