Հոկտեմբերի 25-ին կայացավ 2020 մրցաշրջանի Ֆորմուլա 1-ի 12-րդ փուլը՝ Պորտուգալիայի Գրան-պրին։
Պորտիմանի մայրուղում անցկացվող մրցավազքի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։
Բրիտանացին կարիերայի 92-րդ մրցավազքը հաղթեց ու հաղթած մրցավազքերի քանակով դարձավ Ֆորմուլա-ի բացարձակ ռեկորդակիր՝ առաջ անցնելով յոթակի չեմպիոն գերմանացի Միխայել Շումախերից։