Ֆրանսիայի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ինստագրամի իր էջում անդրադարձել է բրիտանական The Sun պարբերականի հրապարակմանը:
Վերջինս հայտնել էր, որ Պոգբան կհրաժարվի խաղալ Ֆրանսիայի հավաքականում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության պատճառով, ով ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունն անվանել էր «իսլամական տեռորիստական ակտ»: :
«Եվ ասպես, The Sun-ը կրկին արեց դա: Ամբողջովին անհիմն նորություններ իմ մասին, որոնցում հավաստիացվում են բաներ, որոնցս մասին ես երբեք չեմ խոսել: Ես շատ զարյացած եմ: Իմ կրոնը խաղաղության և սիրո դավանանք է, և այն պետք է հարգվի: Ես դեմ եմ ահաբեկչության և բռնության բոլոր ձևերին: Ես դատի եմ տալիս բոլոր պարբերականներին, որոնք տարածում են այդ 100-տոկոսանոց կեղծ լուրերը: Հակիրճ դիմում եմ The Sun-ի անձնակազմին: Ձեռքնից ոմանք հավանաբար գնացել են դպրոց ու հիշում են, թե ինչպես էր ուսուցիչն ասում միշտ ստուգել աղբյուրներն ու չգրել առանց համոզված լինելու: Բայց, կարծես, դուք նորից արեցիք դա, և այս անգամ թեման իսկապես շատ լուրջ է: Ամոթ ձեզ»,- գրել է Պոգբան: