«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է փոխարինել Պեպ Գվարդիոլային՝ «Ման. Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, եթե իսպանացին հրաժարվի երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, Նագելսմանը կարող է գլխավորել ակումբը: Թեկնածուների թվում է նաև Մաուրիսիո Պոչետինոն:
Նագելսմանը գերմանական ակումբի ղեկին է 2019 թ-ից: Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում «Լայպիցգը» գրավեց երրորդ հորիզոնականը, իսկ ՉԼ-ի խաղարկությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ: