«Բարսելոնայի» կիսապաշտպան Մատեուշ Ֆերնանդեշը վերականգնվել է վնասվածքից: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Սեպտեմբերին բրազիլացին ազդրի վնասվածք էր ստացել: Այժմ խաղացողը պատրաստ է թիմի հետ լիարժեք մարզվել:
Հիշեցնենք, որ Ֆերնանդեշը «Բարսելոնա» էր տեղափոխվել այս տարվա հունվարին՝ բրազիլական «Պալմեյրասից»: