«Բարսելոնան» Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղից հետո (1-3) բողոք է ներկայացրել Իսպանիայի Թագավորական Ֆուտբոլի ֆեդերացիա։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ կատալոնական ակումբում դժգոհ են Խոսե Լուիս Մունուերի մի քանի որոշումից ու VAR համակարգի աշխատանքից։
Հիմնական բողոքը վերաբերում է 11-մետրանոցին, որը նշանակվեց, երբ Կլեման Լանգլեն ստանդարտի իրացման ժամանակ տուգանայինի մատույցներում քաշեց Սերխիո Ռամոսի մարզաշապիկը։
Աղբյուրը գրում է, որ բողոք ներկայացնելը պաշտոնական ժեստ է, բայց այդ կերպ «Բարսան» փորձում է ուշադրություն հրավիրել VAR համակարգի աշխատանքի վրա ընթացիկ առաջնությունում։