Մադրիդի «Ռեալը» կարող է բաժանվել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանից: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը լրջորեն քննարկում է ֆրանսիացի մասնագետին աշխատանքից հեռացնելու տարբերակը, եթե մրցաշրջանի ընթացքում «սերուցքայինները» անբավարար արդյունքներ ցույց տան:
Նշվում է, որ Զիդանին փոխարինելու հիմնական թեկնածուն «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է: «Ռեալն» արդեն նախնական բանակցություններ է սկսել արգենտինացու հետ:
Հիշեցնենք, որ ՉԼ խմբային փուլի առաջին տուրում մարդիդյան թիմը 2:3 հաշվով պարտվել էր Դոնեցկի «Շախտյորին»: Թիմը գլխավորում է Լա լիգայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը: