ՌՊԼ 12-րդ տուրում «Տամբովը» Եկատերինբուրգում ոչ-ոքի խաղաց տեղի «Ուրալի» հետ: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, իսկ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:
Այս խաղից հետո «Տամբովը» 12 միավորով 12-րդն է: