«Միլանը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի հետ: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ միլանյան ակումբը մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում բանակցություններ սկսել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ: «Ռոսոներիի» հետ Ռոմանյոլիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի ամռանը, բայց ակումբը ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ: