Առաջին խմբում հանդես եկող «Սևանի» ֆուտբոլիստ Հուսեին Շարաֆեդին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է նոր խաղընկերների, վնասվածքից ապաքինվելու և թիմի առաջիկա ծրագրերի մասին:
«Թիմում ամեն ինչ հրաշալի է, խաղընկերներիս հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Այս պահին մեզ միավորում է մեկ բան, յուրաքանչյուր խաղում հաղթել որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի»,-ասել է ֆուտբոլիստը։
Անդրադառնալով վնասվածքին Շարաֆեդին ասել է. «Չեմ կարող ասել, որ լիարժեք վերականգնվել եմ, բայց աշխատում եմ շուտ վերադառնալ նախկին կարգավիճակիս։ Դեռ վախ կա մեջս, բայց փորձում եմ լիարժեք մասնակցել և՛ մարզումներին և՛ խաղերին»։
Խոսելով «Վեստ Արմենիայի» հետ կայացած խաղի և առաջիկա պլանների մասին թիմի լեգիոներն ասել է. «Կարծում եմ երկկողմանի շատ լավ խաղ էր, սակայն մրցավարական որոշ բացթողումների պատճառով, հանդիպման ընթացքը փոխվեց ի վնաս մեզ։ Անկեղծ ասած նման բան միայն Հայաստանում եմ տեսնում, որը ցավալի է։ Առաջիկա նպատակներս կապված են այս ակումբի հետ։ Հաջորդ տարի պետք է հանդես գանք «Հայաստանի Պրեմիեր Լիգայում» և դա բոլորս պետք է գիտակցենք»-նշել է Շարաֆդեդին։