«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Լա լիգայի 7-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղում (1-3) քննադատել էր մրցավարներին, ինչի համար հոլանդացի մասնագետը կարող է պատժվել։
Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովը, կանոնադրության համաձայն, կարող է Կումանին որակազրկել 12 խաղով ու մի քանի հազար եվրոյով տուգանել։
Կումանի կարծիքով՝ VAR համակարգի որոշումը «Բարսելոնայի» օգտին չէր։