VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»:
Հյուրերը միակ գոլը խփեցին 55-րդ րոպեին: Տուգանայինից կատարած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղիանկ դարձավ Մաիլսոն Լիման:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 8 միավորով 4-րդ տեղում է: «Վանն» ունի 9 միավոր, սակայն մեկ խաղ ավելի է անցկացրել երևանյան թիմից: