Շվեդիայի առաջնության 25-րդ տուրում «Գյոթեբորգը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ Անդրե Չալըշըրը, հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտվել է «Մալմյոյին»։
Չալըշըրը ինքնագոլի հեղինակ է դարձել ու մասնակցել ամբողջ հանդիպմանը։
«Գյոթեբորգը» Շվեդիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է։