Ղազախստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում Արամ Ոսկանյանի գլխավորած «Ատիրաուն» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց «Շախտյոր Բուլատին»: Հյուրերի կազմում 3-րդ գոլը խփել է հայ կիսապաշտպան Արտակ Դաշյանը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Այս հաղթանակի շնորհիվ «Ատիրաուն» առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակցիների համար և նվաճեց Ղազախստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր:
Այսպիսով, հաջորդ մրցաշրջանում հայ մասնագետի գլխավորած թիմը հանդես կգա ուժեղագույնների լիգայում: