Բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում է մնալ ՊՍԺ-ում: Հայտնում է Goal.com-ը: Բրազիլացին դժգոհ է, որ փարիզյան ակումբը դեռ իրեն նոր պայմանագիր չի առաջարկել:
Հաղորդվում է, որ ֆրանսիական թիմը պատրաստ է սկսել բանակցությունները՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում, բայց ենթադրվում է, որ դա կլինի երկարաժամկետ պայմանագիր: