«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի կարանտինից դուրս գալու մասին:
Հաղորդվում է, որ այսօր կեսօրին թուրինյան ակումբում ավարտվել է մեկուսացման շրջանը: Նշվում է, որ կարանտինում կար 61 մարդ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կորոնավիրուսով էր վարակվել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: