Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Միլանը» 3-1 հաշվով հաղթեց «Սելթիկին»:
Ստեֆանո Պիոլիի թիմն արդդեն 21 խաղ է, ինչ բոլոր մրցաշարերում չի պարտվում. 16 հաղթանակ ու 5 ոչ-ոքի:
«Միլանը» վերջին անգամ պարտվել է մարտին՝ Ա Սերիայի շրջանակում «Ջենոայի» հետ խաղում (1-2):
Մյուս խաղը հոկտեմբերի 26-ին է. մրցակիցը «Ռոման» է: