Հայկական երկրորդ հեռուստաալիքը կրկին կցուցադրի Անգլիայի առաջնության խաղերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նշված հեռուստաալիքի մարզական մեկնաբան Հարություն Մինասյանը:
«Հարգելի ընկերներ, հետևորդներ, ֆուտբոլասերներ:
Հայկական երկրորդ հեռուստաալիքի տնօրինությունը, երկար քննարկումների արդյունքում, ինչպես նաև հեռուստադիտողների խնդրանքով, որոշել է կրկին ցուցադրել ֆուտբոլ: Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից երեք խաղ կհեռարձակվի: Հոկտեմբերի 24-ին, ժամը 20:30-ին Մանչեսթեր Յունայթեդ — Չելսի, ժամը 23:00՝ Լիվերպուլ — Շեֆիլդ Յունայթեդ: Հոկտեմբերի 25-ին , ժամը 23:15-ին էլ Արսենալ — Լեսթեր Սիթի:
Հ.Գ. Հասկանալի պատճառներով մեկնաբանին էմոցիոնալ ու գոռացող տեսակին մոտ չտեսնելով քիչ կքննադատեք»,- գրել է նա: