«Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը նորից դրական է, գրում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա նշանակում է, որ Ռոնալդուն չի կարողանա մասնակցել հաջորդ չորեքշաբթի կայանալիք Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բացասական թեստի դեպքում Ռոնալդուն կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին։
Ռոնալդուի մոտ Covid-19 էր ախտորոշվել միջազգային դադարի ընթացքում։ Նա ինքնամեկուսացած է։