Նոր մրցաշրջանում «Ռեալի» անհաջող մեկնարկը ակումբի ղեկավարության մոտ թիմի գլխավոր մարզչի փոփոխության հնարավորության մասին մտորումներ է առաջացրել։ «Կադիսի» (0-1) և «Շախտյորի» (2-3) դեմ խաղերում պարտություններից հետո «արքայական» ակումբում չեն բացառում մարզչի փոփոխությունը։
AS-ը գրում է, որ «Ռեալում» երկու թեկնածու են դիտարկում, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում փոխարինել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։ Այդ թեկնածուներն են «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլն ու «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ 43-ամյա Ռաուլը, որին նա է ընդգրկել «արքայական» ակումբի նոր ծրագրերում, կարող է շատ լավ թեկնածու լինել ակումբը գլխավորելու համար։ Մադրիդյան թիմում, սակայն, կա մտահոգություն, որ Ռաուլը դեռևս պատրաստ չէ «Ռեալի» հիմնական թիմը գլխավորելուն։
Զինեդին Զիդանը աշխատել է «Ռեալում» 2016 թվականի հունվարից մինչև 2018 թվականի մայիս։ Նա «Ռեալ» է վերադարձել 2019 թվականի մարտին ու գլխավորում է թիմը մինչև հիմա։