Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը պատմական նվաճում է գրանցել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյորի» դեմ կայացած 1-ին խաղում (2-3):
Բրազիլացին փոխարինման դուրս գալուց 15 վայրկյան անց գրավեց մրցակցի դարպասը, հայտնում է Opta Sport-ը: Ըստ աղբյուրի՝ դա ՉԼ պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։
Նշենք, որ Opta-ն պաշտոնական վիճակագրություն սկսել է վարել 2006/2007 մրցաշրջանից:
Հիշեցնենք, որ ՉԼ խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»։