Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումները: ՈւԵՖԱ-ն հրապարակել է առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնող 4 ֆուտբոլիստների անունները:
Այսպիսով, հավակնորդների թվում են «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, «Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանը, «Շախտյորի» կիսապաշտպան Տետեն և «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Անխելինյոն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն խաղացողի օգտին կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: