Հոկտեմբերի 22-ին` ՈւԵՖԱ գրասենյակում, կայացավ ՈւԵՖԱ կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կմրցի Ուկրաինան ներկայացնող «Խարկովի» հետ:
Թիմերը հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկեն մեկ խաղի արդյունքում: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին կամ 4-ին` Ուկրաինայում: