ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դեմ չէ իր ուժերը փորձել ԱՊԼ-ի գործող չեմպիոն «Լիվերպուլի» կազմում, տեղեկացնում է Le Parisien-ը:
Նշվում է, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողին դուր է գալիս Յուրգեն Կլոպի թիմի խաղաոճը և պատվախնդրությունը:
Հարազատների հետ զրույցում Մբապեն հայտնել է, որ արդեն հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել «Էնֆիլդ»:
Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին:
Հավելենք, որ 21-ամյա հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: