«Յուվենթուսի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին այլևս մարզչական գործունեությամբ չի զբաղվի։
«Ես հաստատ ավարտեցի մարզչական աշխատանքս։ Ճիշտ է, հերիք է։ Ինչ վերաբերվում է այլ դերով աշխատելուն, կտեսնենք։ Դեռևս անիմաստ է խոսելը, մինչև գարուն ոչինչ չի լինի»,-ասել է Լիպին, ում խոսքը մեջբերում է Radio Sportiva-ն։
Հիշեցնենք, որ Լիպպիի վերջին աշխատավայրը եղել է Չինաստանի հավաքականը, որտեղ նա աշխատել է 2016-ից 2019 թվականներին։
Մարզչի կարգավիճակով Լիպպին 2006 թվականին Իտալիայի հավաքականի հետ դարձել է Աշխարհի չեմպիոն։ «Յուվենթուսի» հետ նա 5 անգամ հաղթել է Ա սերիայում։ 1996 թվականին Լիպպին «Յուվենթուսի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
«Գուանչժոու Էվերգրանդի» հետ իտալացի մասնագետը երեք անգամ հաղթել է Չինաստանի առաջնությունում, մեկ անգամ էլ ասիական Չեմպիոնների լիգայում։