Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Մեզութ Օզիլին թիմի հայտացուցակից դուրս թողնելու մասին, տեղեկացնում է The Sun-ը:
«Յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն արտահայտել տվյալ իրադրությունում: Գիտեմ, որ Օզիլը երկրպագուներին ուղղված հայտարարության մեջ մեղադրանքներ է հնչեցրել իմ հասցեին:
Դա նրա կարծիքն է, որը ես չեմ կիսում:
Իմ խիղճը հանգիստ է, քանի որ միշտ անկեղծ եմ եղել Մեզութի հետ: Այս պահին նա չի համապատասխանում «Արսենալի» խաղամակարդակին»,- ասել է Արտետան: