Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, տեղի կունենան Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները։
«Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակը «Յանգ Բոյսի» դեմ խաղի համար: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է հայտացուցակում։
«Յանգ Բոյս» — «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:55-ին: