ՉԼ խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է Դոնեցկի «Շախտյորին»:
Առաջին խաղակեսում հյուրերը 3 անպատասխան գնդակ են ուղարկել մադրիդյան թիմի դարպասը: Ուկրաինական թիմի կազմում հաշիվը բացել է Տետեն, իսկ Վարանի ինքնագոլը կրկնապատկել է հյուրերի առավելությունը: Առաջին կեսի վերջնամասում Սոլոմոնը 3-րդ գնդակն է ուղարկել տանտերերի դարպասը:
Գոլերն՝ այստեղ:
Զուգահեռաբար ընթացող խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու «Ռեդ Բուլը» Զալցբուրգում փոխանակել են մեկական գնդակ:
Գոլի տեսանյութն՝ այստեղ: